Վարչապետի որոշումներ

1 Հունիսի 2019, 666 - Լ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՈՒ ԴՐԱՆՑ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԱԾ ՀԱՄԱՊԱՐՓԱԿ ԵՎ ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԿԻՐԱՐԿՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԵԶԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 152-րդ հոդվածով, 2018 թվականի մարտի 23-ի «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության և Ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԳՀՄ) կիրարկման նպատակով`
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության և Ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների միջև կնքված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզը (այսուհետ՝ ճանապարհային քարտեզ)՝ համաձայն հավելվածի:
2. Հանձնարարել պետական կառավարման համակարգի մարմինների ղեկավարներին և առաջարկել այլ պետական մարմինների ղեկավարներին ապահովել ճանապարհային քարտեզի իրականացումը` համաձայն սահմանված ժամանակացույցի:
3. Միջոցառումների կատարման համար պատասխանատու գերատեսչություններին՝ յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հուլիսի 2-ի N 906-Ա որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովին (այսուհետ՝ միջգերատեսչական հանձնաժողով) ներկայացնել ամփոփ տեղեկատվություն՝ իրականացված և իրականացվող աշխատանքների վերաբերյալ:
4. Միջգերատեսչական հանձնաժողովին` սույն որոշման 3-րդ կետին համապատասխան՝ ստացված տեղեկատվության հիման վրա իրականացնել մշտադիտարկում՝ ճանապարհային քարտեզի իրականացման վերաբերյալ:

Հավելված
 

Արխիվ

2024

2023