Վարչապետի որոշումներ

5 Հունիսի 2019, 691 - Ա

ԼԻԼԻԱ ՇՈՒՇԱՆՅԱՆԻՆ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանին՝ 2019 թվականի հունիսի 17-21-ը գործուղել Ֆրանսիայի Հանրապետություն (Փարիզ)՝ հունիսի 17-19-ը Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության 2019 թվականի գլոբալ համաժողովին, հունիսի 20-21-ը՝ Բնական ռեսուրսների վրա հիմնված զարգացման քաղաքականության երկխոսության 12-րդ լիագումար նիստին մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Լիլիա Շուշանյանի` Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Լիլիա Շուշանյանի՝ Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը։
 

Արխիվ

2024

2023