Վարչապետի որոշումներ

5 Հունիսի 2019, 707 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1230-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի «Օտարերկրյա պետություններ գործուղումների կարգը և գործուղման արդյունքների մասին հաշվետվության օրինակելի ձևը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2013 թվականի նոյեմբերի 26-ի N 1087-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1230-Ն որոշման N 1 հավելվածի՝
1) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«2. Սույն կարգի 5-րդ կետը չի տարածվում դիվանագիտական ծառայության մարմինների, ազգային անվտանգության ծառայության և պաշտպանության նախարարության պաշտոնատար անձանց գործուղումների վրա:».
2) 3-րդ կետը «նրա տեղակալի,» բառերից հետո լրացնել «, պաշտպանության և արտաքին գործերի նախարարությունների գլխավոր քարտուղարների, ինչպես նաև ազգային անվտանգության ծառայության տնօրենի աշխատակազմի ղեկավարի» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

Արխիվ

2024

2023