Վարչապետի որոշումներ

6 Հունիսի 2019, 708 - Ա

ԱՊՀ ԿԱԶՄՈՒՄ ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՄԲ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Ղազախստանի Հանրապետությունում կայանալիք արտահերթ նախագահական ընտրությունների ընթացքում ԱՊՀ կազմում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով 2019 թվականի հունիսի 8-10-ը Ղազախստանի Հանրապետություն (Նուր Սուլթան) գործուղել Հայաստանի Հանրապետության դիտորդներ` համաձայն հավելվածի:
2. Դիտորդների` Ղազախստանի Հանրապետություն (Նուր Սուլթան) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` հիմք ընդունելով փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերը:
Հավելված

Արխիվ

2024

2023