Վարչապետի որոշումներ

6 Հունիսի 2019, 717 - Ա

ԱՐՏԱԿ ԱՍԱՏՐՅԱՆԻՆ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արտակ Ասատրյանին 2019 թվականի հունիսի 10-14-ը գործուղել Գերմանիայի Դաշնային Հանրապետություն (Բեռլին և Լայպցիգ)` Հայաստանի Հանրապետության վար-չական դատավարության օրենսգրքում նախատեսվող փոփոխությունների և լրացումների վերաբերյալ քննարկումներին և հանդիպումներին մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Արտակ Ասատրյանի՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետություն (Բեռլին և Լայպցիգ) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Արտակ Ասատրյանի՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը։
 

Արխիվ

2024

2023