Վարչապետի որոշումներ

7 Հունիսի 2019, 722 - Ա

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ՀԱՄԱԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Աշխատանքի միջազգային համաժողովի 108-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով 2019 թվականի հունիսի 12-14-ը Շվեյցարիայի Համադաշնություն (Ժնև) գործուղել Հայաստանի Հանրապետության պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Պատվիրակության անդամների` Շվեյցարիայի Համադաշնություն (Ժնև) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել Շվեյցարիայի Համադաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
Հավելված

Արխիվ

2024

2023