Վարչապետի որոշումներ

11 Հունիսի 2019, 728 - Ա

ԳԱՐՈՒՇ ԴԱՎԹՅԱՆԻՆ ԵՎ ԳԵՂԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավար Գարուշ Դավթյանին և Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավարի տեղակալ Գեղամ Սարգսյանին 2019 թվականի հունիսի 12-15-ը ներառյալ գործուղել Ղազախստանի Հանրապետություն (Նուր Սուլթան)՝ Աստանայի քաղաքացիական ծառայության հաբի տարեկան գիտաժողովին մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Գարուշ Դավթյանի և Գեղամ Սարգսյանի՝ Ղազախստանի Հանրապետություն (Նուր Սուլթան) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել Ղազախստանի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
 

Արխիվ

2024

2023