Վարչապետի որոշումներ

11 Հունիսի 2019, 735 - Ա

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ ՎՐԱՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝
1. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանին 2019 թվականի հունիսի 24-26-ը գործուղել Վրաստան՝ Կրթության և մշակույթի միջոցով միասնական արժեքների աջակցությանը նվիրված Արևելյան գործընկերության համաժողովին մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Լուսինե Առաքելյանի՝ Վրաստան գործուղման ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Լուսինե Առաքելյանի՝ Վրաստան գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:
 

Արխիվ

2024

2023