Վարչապետի որոշումներ

19 Հունիսի 2019, 795 - Ա

ՀԵԹՈՒՄ ՀԱՄԱՄՃՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության բյուջետային գործընթացի կազմակերպման վարչության բյուջետային գործընթացի համակարգման և ուժային մարմինների ընթացիկ ծրագրերի ֆինանսական ծրագրավորման բաժնի պետ Հեթում Համամճյանին 2019 թվականի հուլիսի 7-9-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)` ՀԱՊԿ ֆինանսատնտեսական գործունեությունը կարգավորող փաստաթղթերի նախագծերի քննարկման նպատակով ՀԱՊԿ անդամ-պետությունների շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների փորձագետների խորհրդատվություններին մասնակցելու նպատակով:
2. Հեթում Համամճյանի՝ Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հեթում Համամճյանի՝ Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:
 

Արխիվ

2024

2023