Վարչապետի որոշումներ

20 Հունիսի 2019, 799 - Ա

ԲԱԳՐԱՏ ԲԱԴԱԼՅԱՆԻՆ ԻՍՊԱՆԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Բագրատ Բադալյանին 2019 թվականի հունիսի 20-22-ը գործուղել Իսպանիայի Թագավորություն (Բարսելոնա)՝ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-2-ի իսպանական կապալառուի ներկայացուցիչների հետ հանդիպմանը մասնակցելու համար:
2. Բագրատ Բադալյանի` Իսպանիայի Թագավորություն (Բարսելոնա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Բագրատ Բադալյանի՝ Իսպանիայի Թագավորություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը։
 

Արխիվ

2024

2023