Վարչապետի որոշումներ

24 Հունիսի 2019, 807 - Ա

ԱՐՄԵՆ ԿՈՏՈԼՅԱՆԻՆ ԼԱՏՎԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրա-պետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանին՝ 2019 թվականի հունիսի 25-29-ը գործուղել Լատվիայի Հանրապետություն (Ռիգա)` «Արևելյան գործընկերություն» շրջանակներում ֆիզիկատեխնիկական ինստիտուտի միջազգային համագործակցության դեպարտամենտի կողմից կազմակերպված «Շուկայի վերահսկողություն» թեմայով դասընթացին մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Արմեն Կոտոլյանի` Լատվիայի Հանրապետություն (Ռիգա) գործուղման ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Լատվիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն:
 

Արխիվ

2024

2023