Վարչապետի որոշումներ

24 Հունիսի 2019, 813 - Ա

ՆԱՐԵԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ` ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. ԱՊՀ անդամ-պետությունների շինարարության ոլորտում համագործակցության միջկառավարական խորհրդի հերթական 39-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի խորհրդական Նարեկ Գրիգորյանի` 2019 թվականի հունիսի 20-22-ը Ռուսաստանի Դաշնություն (Տյումեն) գործուղման ճանապարհածախսը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Ընդունել ի գիտություն, որ Նարեկ Գրիգորյանի՝ Ռուսաստանի Դաշնություն (Տյումեն) գործուղման գիշերակացի և օրապահիկի ծախսերը կատարվել են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահին՝ ապահովել եռօրյա ժամկետում Նարեկ Գրիգորյանի՝ Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:
 

Արխիվ

2024

2023