Վարչապետի որոշումներ

24 Հունիսի 2019, 814 - Ա

ՏԻԳՐԱՆ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻՆ ՎՐԱՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանին 2019 թվականի հունիսի 26-28-ը գործուղել Վրաստան` «Կենդանիների համարակալում և հաշվառում» նախապատրաստական ծրագրի շրջանակներում վրացական փորձը ուսումնասիրելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Տիգրան Գաբրիելյանի` Վրաստան գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Տիգրան Գաբրիելյանի` Վրաստան գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:
 

Արխիվ

2024

2023