Վարչապետի որոշումներ

27 Հունիսի 2019, 833 - Ա

ՏԻԳՐԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանին 2019 թվականի հուլիսի 8-10-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Եկատերինբուրգ)` Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների արդյունաբերության նախարարների հանդիպմանը մասնակցելու նպատակով:
2. Տիգրան Խաչատրյանի՝ Ռուսաստանի Դաշնություն գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն։
 

Արխիվ

2024

2023