Վարչապետի որոշումներ

3 Հուլիսի 2019, 865 - Ա

ՍՈՆԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ՈՒԶԲԵԿՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի միջազգային համագործակցության վարչության պետ Սոնա Հովհաննիսյանին 2019 թվականի հուլիսի 8-10-ը գործուղել Ուզբեկստանի Հանրապետություն (Սամարղանդ)՝ ԱՊՀ զբոսաշրջության խորհրդի հերթական նիստին և ԱՊՀ անդամ պետությունների 1-ին ամենամյա զբոսաշրջային ցուցահանդեսին մասնակցելու համար:
2. Սոնա Հովհաննիսյանի՝ Ուզբեկստանի Հանրապետություն (Սամարղանդ) գործուղման հետ կապված ծախսերը կատարել 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Սոնա Հովհաննիսյանի՝ Ուզբեկստանի Հանրապետություն գործուղման ադյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:
 

Արխիվ

2024

2023