Վարչապետի որոշումներ

3 Հուլիսի 2019, 878 - Ա

ԱՐԹՈՒՐ ԴԱՎԹՅԱՆԻ, ԱՐՍԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԻ, ՀԱՅԿ ՄՈՎՍԻՍՅԱՆԻ ԵՎ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի և Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի խորհրդական Արթուր Բաղդասարյանի՝ 2019 թվականի հուլիսի 10-12-ը, իսկ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ Արսեն Սիմոնյանի ու Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության պետի տեղակալ Հայկ Մովսիսյանի՝ 2019 թվականի հուլիսի 8-12-ը Բելառուսի Հանրապետություն (Մինսկ) գործուղման ճանապարհածախսը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Ընդունել ի գիտություն, որ Արթուր Դավթյանի, Արթուր Բաղդասարյանի, Արսեն Սիմոնյանի ու Հայկ Մովսիսյանի՝ Բելառուսի Հանրապետություն (Մինսկ) գործուղման հետ կապված գիշերակացի և օրապահիկի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
 

Արխիվ

2024

2023