Վարչապետի որոշումներ

8 Հուլիսի 2019, 896 - Ա

ԾՈՎԻՆԱՐ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը՝
1. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ներկայացուցիչ Ծովինար Գալստյանին 2019 թվականի հուլիսի 8-11-ը գործուղել Բելառուսի Հանրապետություն (Մինսկ)՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների համար Համաշխարհային փոստային միության տարածաշրջանային ռազմավարական համաժողովին մասնակցելու նպատակով:
2. Ծովինար Գալստյանի՝ Բելառուսի Հանրապետություն (Մինսկ) գործուղման հետ կապված ճանապարհածախսը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Ծովինար Գալստյանի՝ Բելառուսի Հանրապետություն (Մինսկ) գործուղման հետ կապված գիշերավարձը և օրապահիկը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ծովինար Գալստյանի՝ Բելառուսի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:
 

Արխիվ

2024

2023