Վարչապետի որոշումներ

8 Հուլիսի 2019, 895 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի հոկտեմբերի 30-ի «Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կառավարման խորհրդի կազմը հաստատելու մասին» N 1030-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
1) «ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար (խորհրդի նախագահ)» բառերը փոխարինել «ՀՀ էկոնոմիկայի նախարար (խորհրդի նախագահ)» բառերով.
2) «Տ. Խաչատրյան - ՀՀ էկոնոմիկայի նախարար (խորհրդի նախագահ)» բառերից հետո լրացնել «Ա. Թորոսյան - ՀՀ առողջապահության նախարար» բառերով.
3) «Ա. Բաբայան - ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ» բառերը փոխարինել «Ա․ Ավանեսյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2017 թվականի հունիսի 21-ի «Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կառավարման խորհրդի կազմը հաստատելու մասին» N 613-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) «ՀՀ բնապահպանության նախարար (խորհրդի նախագահ)» բառերը փոխարինել «ՀՀ շրջակա միջավայրի նախարար (խորհրդի նախագահ)» բառերով.
2) «Հ. Վարդանյան - ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պարտականությունները կատարող» բառերը փոխարինել «Ս. Պապիկյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար» բառերով.
3) «Ա. Բաբայան - ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ» բառերը փոխարինել «Ա․ Ավանեսյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ» բառերով.
4) «Վ. Քոչարյան» բառերը փոխարինել «Տ. Խաչիկյան» բառերով.
5) «Ա. Հովհաննիսյան - Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ընդերքաբանության և շրջակա միջավայրի պահպանության ամբիոնի վարիչ, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Գ․ Բալումյան - Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ընդերքաբանության և շրջակա միջավայրի պահպանության ամբիոնի դոցենտ, տեխնիկական գիտությունների թեկնածու (համաձայնությամբ)» բառերով:
3. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2017 թվականի հունիսի 21-ի «Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կառավարման խորհրդի կազմը հաստատելու մասին» N 614-Ա որոշման հավելվածում «Ա. Բաբայան - ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ» բառերը փոխարինել «Ա․ Ավանեսյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ» բառերով:
4. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2017 թվականի հոկտեմբերի 31-ի «Կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի կազմը հաստատելու մասին» N 1239-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) «ՀՀ կրթության և գիտության նախարար» բառերը փոխարինել «ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար» բառերով.
2) «Ա. Բաբայան - ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ» բառերը փոխարինել «Ա․ Ավանեսյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ» բառերով:
5. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կառավարման խորհրդի կազմը հաստատելու մասին» N 738-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) «Հ. Վարդանյան - ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պարտականությունները կատարող» բառերը փոխարինել «Ս. Պապիկյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար» բառերով.
2) «Հ. Արշակյան - ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար» բառերը հանել.
3) «Ա. Բաբայան - ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ» բառերը փոխարինել «Ա․ Ավանեսյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ» բառերով:
6. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կառավարման խորհրդի կազմը հաստատելու մասին» N 739-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
1) «Գ. Պետրոսյան - ՀՀ գյուղատնտեսության նախարար (խորհրդի նախագահ)» բառերը փոխարինել «Տ. Խաչատրյան - ՀՀ էկոնոմիկայի նախարար (խորհրդի նախագահ) բառերով.
2) «Տ. Խաչատրյան - ՀՀ էկոնոմիկայի նախարար (խորհրդի նախագահ)» բառերից հետո լրացնել «Ա. Թորոսյան - ՀՀ առողջապահության նախարար» բառերով.
3) «Ա. Բաբայան - ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ» բառերը փոխարինել «Տ. Գաբրիելյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ» բառերով.
4) «Դ. Պիպոյան - ՀՀ ԳԱԱ-ի էկոլոգոնոոսֆերային հետազոտությունների կենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման տեղեկատվական վերլուծական կենտրոնի ղեկավար, սննդագիտության դոկտոր (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Մ․ Բեգլարյան - ՀՀ ԳԱԱ-ի էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի Սննդի շղթայի ռիսկերի գնահատման տեղեկատվական վերլուծական կենտրոնի փորձագիտական խմբի ղեկավար (համաձայնությամբ)» բառերով:


 

Արխիվ

2024

2023