Վարչապետի որոշումներ

9 Հուլիսի 2019, 900 - Ա

ԱՎԱԳ ԱՎԱՆԵՍՅԱՆԻՆ ԵՎ ՏԻԳՐԱՆ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻՆ ՎՐԱՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Ավագ Ավանեսյանին և Տիգրան Գաբրիելյանին 2019 թվականի հուլիսի 10-12-ը գործուղել Վրաստան (Բաթումի)` Եվրոպական միության Արևելյան գործընկերության առաջին ներդրումային համաժողովին մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Ավագ Ավանեսյանի և Տիգրան Գաբրիելյանի՝ Վրաստան (Բաթումի) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ավագ Ավանեսյանի և Տիգրան Գաբրիելյանի` Վրաստան գործուղման արդյունքների վերաբերյալ հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը։
 

Արխիվ

2024

2023