Վարչապետի որոշումներ

16 Հուլիսի 2019, 938 - Ա

ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ «ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ» ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԳՆԱՀԱՏՈՂ ԽՄԲԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԻ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Միավորված ազգերի կազմակերպության «Կոռուպցիայի դեմ» կոնվենցիայի երկրորդ փուլի գնահատման շրջանակներում գնահատող խմբի (7 անձ) 2019 թվականի հուլիսի 15-19-ը Հայաստանի Հանրապետություն այցի կազմակերպման և անցկացման ծախսերը` 2,013.2 հազ. դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ներկայացրած հաշվետվության:
 

Արխիվ

2024

2023