Վարչապետի որոշումներ

18 Հուլիսի 2019, 965 - Ա

ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝
1. Հայաuտանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին 2019 թվականի օգոստոսի 22-24-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Կազան)՝ Կազանում անցկացվելիք «Վորլդսքիլզ» (“Worldskills Kazan 2019”) առաջնության շրջանակներում կազմակերպվող համաժողովին և նախարարական հանդիպմանը մասնակցելու նպատակով:
2. Արայիկ Հարությունյանի` Ռուսաստանի Դաշնություն (Կազան) գործուղման հետ կապված ծախսերը (օրապահիկ, ճանապարհածախս) կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Արայիկ Հարությունյանի` Ռուսաստանի Դաշնություն (Կազան) գործուղման գիշերակացի ծախսը կատարվելու է հրավիրող կողմի միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:


 

Արխիվ

2024

2023