Վարչապետի որոշումներ

18 Հուլիսի 2019, 966 - Ա

ՍՏԵՓԱՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻՆ ՎՐԱՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանին 2019 թվականի հուլիսի 24-26-ը գործուղել Վրաստան (Թբիլիսի)` Վրաստանի ազգային վիճակագրության գրասենյակի 100-ամյակին և ըստ սեռի վիճակագրության հավաքագրման 20-ամյակին նվիրված «Ըստ սեռի վիճակագրություն, Կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) մշտադիտարկման մարտահրավերներ և հնարավորություններ» խորագրով միջազգային կոնֆերանսին մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Ստեփան Մնացականյանի` Վրաստան (Թբիլիսի) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի նախագահին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել Վրաստան գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:


 

Արխիվ

2024

2023