Վարչապետի որոշումներ

18 Հուլիսի 2019, 967 - Լ

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 13-Ի N 1073-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի օգոստոսի 13-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետին կից պետական պարգևների և պատվավոր կոչումների շնորհման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողով ստեղծելու, հանձնաժողովի կազմը և աշխատակարգը հաստատելու մասին» N 1073-Լ որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) «ՀՀ կրթության և գիտության նախարար» բառերը փոխարինել «ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար» բառերով.
2) hանել «ՀՀ մշակույթի նախարար», «ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար» բառերը.
3) «ՀՀ սփյուռքի նախարար» բառերը փոխարինել «ՀՀ վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար» բառերով:

 

Արխիվ

2024

2023