Վարչապետի որոշումներ

18 Հուլիսի 2019, 969 - Ա

ՀԱԿՈԲ ԱՐՇԱԿՅԱՆԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով՝
1. Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանին տրամադրել 2018-2019 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2019 թվականի օգոստոսի 5-ից մինչև օգոստոսի 16-ը ներառյալ:
2. Հակոբ Արշակյանի արձակուրդում գտնվելու ընթացքում բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարին կփոխարինի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գեղամ Վարդանյանը:
 

Արխիվ

2024

2023