Վարչապետի որոշումներ

19 Հուլիսի 2019, 983 - Ա

ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով և Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանին նշանակել «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնությունում Հայաստանի Հանրապետության մասնակցության գործողությունների Չորրորդ ծրագրից բխող աշխատանքները համակարգող:
2. Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնությունում Հայաստանի Հանրապետության մասնակցության գործողությունների Չորրորդ ծրագրի մշակման և ծրագրից բխող աշխատանքների համակարգման նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2016 թվականի դեկտեմբերի 16-ի «Համակարգող նշանակելու և աշխատանքային խումբ ստեղծելու մասին» N 1206-Ա որոշումը:
Հավելված

Արխիվ

2024

2023