Վարչապետի որոշումներ

25 Հուլիսի 2019, 994 - Ա

ԴԱՎԻԹ ԲԵԳԻՆՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հարկադիր կատարման ոլորտի հիմնախնդիրներին նվիրված 10-րդ հոբելյանական միջազգային գիտագործնական համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Բեգինյանին 2019 թվականի հուլիսի 30-ից մինչև օգոստոսի 2-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա):
2. Դավիթ Բեգինյանի՝ Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով 9003. «Աջակցություն արդարադատության ոլորտում իրականացվող ծրագրերին» ծրագրի 11002. «Աջակցություն հարկադիր կատարման ենթակա ակտերի կատարման ապահովմանը» միջոցառման գծով նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Դավիթ Բեգինյանի՝ Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը։

 

Արխիվ

2024

2023