Վարչապետի որոշումներ

25 Հուլիսի 2019, 995 - Ա

ԷՐԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ԿՈՐԵԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանին 2019 թվականի օգոստոսի 19-23-ը գործուղել Կորեայի Հանրապետություն (Սոնգդո)՝ Կանաչ կլիմայի հիմնադրամի ծրագրերի վերաբերյալ գլոբալ համաժողովին մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Էրիկ Գրիգորյանի՝ Կորեայի Հանրապետություն (Սոնգդո) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել Կորեայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:


 

Արխիվ

2024

2023