Վարչապետի որոշումներ

25 Հուլիսի 2019, 1000 - Ա

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի դեկտեմբերի 20-ի «Աշխատանքային խումբ ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին» N 1658-Ա որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբի կողմից հավաքագրված տվյալների ամփոփման մեթոդաբանությունը մշակելու, տվյալներն ամփոփելու և դրանք Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնելու նպատակով՝
1) ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ.
2) հաստատել միջգերատեսչական աշխատանքային խմբի անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավարին՝ սույն որոշման 1-ին կետում նշված աշխատանքների կատարման ընթացքի վերջնական արդյունքները մինչև 2019 թվականի նոյեմբերի 30-ը ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ:
Հավելված

Արխիվ

2024

2023