Վարչապետի որոշումներ

26 Հուլիսի 2019, 1008 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 23-Ի N 199-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2016 թվականի մարտի 23-ի «Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական հանձնաժողովին կից ռազմատեխնիկական և գիտատեխնիկական խորհրդի կանոնադրությունն ու կազմը հաստատելու մասին» N 199-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման N 1 հավելվածի ամբողջ տեքստում «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության» բառերով.
2) որոշման N 1 հավելվածի 3-րդ կետից հանել «Զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի մասին» և «Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով» բառերը.
3) որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

Հավելված

Արխիվ

2024

2023