Վարչապետի որոշումներ

31 Հուլիսի 2019, 1022 - Ա

ՀԱԿՈԲ ԱՐՇԱԿՅԱՆԻ ԵՎ ԱՐԹՈՒՐ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ՝ ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Էլեկտրոնիկայի, համակարգիչների և էլեկտրոնային առևտրի թեմայով իրանական 25-րդ միջազգային ցուցահանդեսին մասնակցելու նպատակով` Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի և Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի օգնական Արթուր Գրիգորյանի՝ 2019 թվականի հուլիսի 17-ից 19-ը Իրանի Իսլամական Հանրապետություն (Թեհրան) գործուղման ճանապարհածախսը և օրապահիկի ծախսը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Ընդունել ի գիտություն, որ Հակոբ Արշակյանի և Արթուր Գրիգորյանի՝ Իրանի Իսլամական Հանրապետություն (Թեհրան) գործուղման գիշերակացի ծախսը կատարվել է հրավիրող կողմի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել Իրանի Իսլամական Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

 

 

Արխիվ

2024

2023