Վարչապետի որոշումներ

15 Օգոստոսի 2019, 1128 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 21-Ի N 1111-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի օգոստոսի 21-ի «Բարեգործական ծրագրերի համակարգման խորհրդակցական հանձնաժողովի կանոնադրությունն ու անհատական կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի մարտի 14-ի N 205 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1111-Ա որոշման N 2 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) «Ա. Ասատրյան» բառերը փոխարինել «Ռ. Գրիգորյան» բառերով.
2) «ՀՀ կրթության և գիտության նախարարի» բառերը փոխարինել «ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի» բառերով.
3) «ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի» բառերը փոխարինել «ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի» բառերով.
4) «Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչության տնօրեն» բառերը փոխարինել «Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչության փոխտնօրեն» բառերով.
5) հավելվածից հանել 10-րդ պարբերությունը:
 

Արխիվ

2024

2023