Վարչապետի որոշումներ

15 Օգոստոսի 2019, 1132 - Ա

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ ԿՈԼՈՒՄԲԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝
1. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանին 2019 թվականի սեպտեմբերի 10-13-ը գործուղել Կոլումբիայի Հանրապետություն (Կալի)՝ «Ներառումը և հավասարությունը կրթության մեջ» խորագրով միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Լուսինե Առաքելյանի` Կոլումբիայի Հանրապետություն (Կալի) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Լուսինե Առաքելյանի՝ Կոլումբիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

 

Արխիվ

2024

2023