Վարչապետի որոշումներ

19 Օգոստոսի 2019, 1142 - Ա

ՏԻԳՐԱՆ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻՆ ՆՈՐՎԵԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանին 2019 թվականի օգոստոսի 23-27-ը գործուղել Նորվեգիայի Թագավորություն (Տրոնհեյմ)` ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ձկնաբուծության կոմիտեի ակվակուլտուրայի ենթակոմիտեի 10-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Տիգրան Գաբրիելյանի` Նորվեգիայի Թագավորություն (Տրոնհեյմ) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության միջոցների հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Տիգրան Գաբրիելյանի՝ Նորվեգիայի Թագավորություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:


 

Արխիվ

2024

2023