Վարչապետի որոշումներ

19 Օգոստոսի 2019, 1140 - Ա

ԳԵՈՐԳԻ ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ ՄՈԼԴՈՎԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝
1. Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանին 2019 թվականի սեպտեմբերի 1-2-ը ներառյալ գործուղել Մոլդովայի Հանրապետություն (քաղ. Քիշնև)` Բույսերի պաշտպանության միջազգային կոնվենցիայի քարտողարության (IPPC) կողմից կազմակերպվող տարածաշրջանային աշխատաժողովին մասնակցելու նպատակով:
2. Գեորգի Ավետիսյանի` Մոլդովայի Հանրապետություն (քաղ. Քիշնև)` գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել Մոլդովայի Հանրապետություն (քաղ. Քիշնև) գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
 

Արխիվ

2024

2023