Վարչապետի որոշումներ

20 Օգոստոսի 2019, 1156 - Ա

ՏԱԹԵՎԻԿ ՌԵՎԱԶՅԱՆԻՆ ԻՍՊԱՆԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանին 2019 թվականի օգոստոսի 28-ից սեպտեմբերի 1-ը գործուղել Իսպանիայի Թագավորություն (Մալագա)՝ Եվրոպական քաղաքացիական ավիացիայի կոնֆերանսի քաղաքացիական ավիացիայի գլխավոր տնօրենների 68-րդ արտահերթ ժողովին մասնակցելու նպատակով:
2. Տաթևիկ Ռևազյանի` Իսպանիայի Թագավորություն (Մալագա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով հաստատված՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից կատարվող՝ 9004 ծրագրի 11001 միջոցառման գծով արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել Իսպանիայի Թագավորություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

Արխիվ

2024

2023