Վարչապետի որոշումներ

20 Օգոստոսի 2019, 1160 - Ա

ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԱՌԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 5-Ի N 44-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով և հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը`
1. Բազմաբնակարան շենքերի կառավարման բնագավառում առկա խնդիրների կանոնակարգման նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ:
2. Հաստատել սույն որոշման 1-ին կետում նշված միջգերատեսչական աշխատանքային խմբի՝
1) անհատական կազմը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) աշխատակարգը՝ համաձայն N 2 հավելվածի:
3. Միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավարին՝ ըստ անհրաժեշտության աշխատանքներին մասնակից դարձնել համապատասխան մարզպետարանների և համայնքների, ինչպես նաև բազմաբնակարան շենքի կառավարման բնագավառում փորձառություն ունեցող հասարակական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին:
4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2016 թվականի փետրվարի 5-ի Բազմաբնակարան շենքերի կառավարման և համատիրությունների բնագավառում առկա խնդիրների կարգավորման միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին N 44-Ա որոշումը:

Հավելված
 

Արխիվ

2024

2023