Վարչապետի որոշումներ

21 Օգոստոսի 2019, 1163 - Ա

ԱԼՖՐԵԴ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ալֆրեդ Քոչարյանին 2019 թվականի սեպտեմբերի 11-13-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Սանկտ Պետերբուրգ)՝ ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր ասամբլեայի 23-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով։
2. Ալֆրեդ Քոչարյանի՝ Ռուսաստանի Դաշնություն (Սանկտ Պետերբուրգ) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ալֆրեդ Քոչարյանի՝ Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:
 

Արխիվ

2024

2023