Վարչապետի որոշումներ

22 Օգոստոսի 2019, 1170 - Ա

ՊԱՎԵԼ ԳՅՈԶԱԼՅԱՆԻՆ ՍԻՐԻԱՅԻ ԱՐԱԲԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի համատնօրեն Պավել Գյոզալյանին 2019 թվականի օգոստոսի 23-30-ը գործուղել Սիրիայի Արաբական Հանրապետություն (Դամասկոս)` մարդասիրական օգնության բեռը Սիրիայի Կարմիր մահիկին հանձնելու նպատակով:
2. Պավել Գյոզալյանի` Սիրիայի Արաբական Հանրապետություն (Դամասկոս) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Պավել Գյոզալյանի` Սիրիայի Արաբական Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:


 

Արխիվ

2024

2023