Վարչապետի որոշումներ

22 Օգոստոսի 2019, 1174 - Ա

ՍՈՒՐԵՆ ՊԱՊԻԿՅԱՆԻՆ ԵՎ ՏԻԳՐԱՆ ՄԵԼՔՈՆՅԱՆԻՆ ԱՐԱԲԱԿԱՆ ՄԻԱՑՅԱԼ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության էներգետիկայի վարչության պետ Տիգրան Մելքոնյանին 2019 թվականի սեպտեմբերի 9-11-ը գործուղել Արաբական Միացյալ Էմիրություններ (Աբու Դաբի)` 24-րդ Համաշխարհային էներգետիկ համաժողովին մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Սուրեն Պապիկյանի և Տիգրան Մելքոնյանի՝ Արաբական Միացյալ Էմիրություններ (Աբու Դաբի) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Համաշխարհային էներգետիկ խորհրդի Հայաստանի ազգային կոմիտեի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել Արաբական Միացյալ Էմիրություններ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
 

Արխիվ

2024

2023