Վարչապետի որոշումներ

23 Օգոստոսի 2019, 1182 - Ա

ԳԱԳԻԿ ԱՆԱՆՅԱՆԻՆ ՂՐՂԶՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի անդամ-վիճակագրական կոմիտեի նախագահի տեղակալ Գագիկ Անանյանին 2019 թվականի սեպտեմբերի 3-5-ը գործուղել Ղրղզստանի Հանրապետություն (Բիշքեկ)` ԱՊՀ անդամ երկրների վիճակագրական ծառայությունների ղեկավարների խորհրդի 60-րդ նիստին և գյուղատնտեսության վիճակագրության կատարելագործման հարցերի շուրջ ԱՊՀ անդամ երկրների վիճակագրական ծառայությունների փորձագետների խորհրդակցությանը մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Գագիկ Անանյանի` Ղրղզստանի Հանրապետություն (Բիշքեկ) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Համաշխարհային բանկի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի նախագահին՝ ապա հովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Գագիկ Անանյանի` Ղրղզստանի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:
 

Արխիվ

2024

2023