Վարչապետի որոշումներ

27 Օգոստոսի 2019, 1199 - Ա

ՎԱՐԴԱՆ ՄԵԼՔՈՆՅԱՆԻՆ ԿՈՐԵԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահ Վարդան Մելքոնյանին 2019 թվականի սեպտեմբերի 3-6-ը գործուղել Կորեայի Հանրապետություն (Դեգու)՝ Ասիայի տարածաշրջանի երկրների ջրային ոլորտի կայուն զարգացման խթանման համար «Կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) 6 քաղաքականության աջակցման համակարգի օգտագործում» խորագրով աշխատաժողովին մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Վարդան Մելքոնյանի՝ Կորեայի Հանրապետություն (Դեգու) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Վարդան Մելքոնյանի՝ Կորեայի Հանրապետություն (Դեգու) գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:
 

Արխիվ

2024

2023