Վարչապետի որոշումներ

26 Օգոստոսի 2019, 1197 - Ա

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով՝
1. Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող երեխաների որդեգրման համակարգի բարեփոխման, ինչպես նաև փաստահավաք գործունեության իրականացման նպատակով անհրաժեշտ իրավական հիմքերի ապահովման համար ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
2. Աշխատանքային խմբի ղեկավարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա 20-ը, կատարված աշխատանքների մասին ներկայացնել գրավոր տեղեկություններ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ։
Հավելված

Արխիվ

2024

2023