Վարչապետի որոշումներ

27 Օգոստոսի 2019, 1200 - Ա

ԱՐԱՅԻԿ ԽԶՄԱԼՅԱՆԻՆ ՏԱՋԻԿՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանին 2019 թվականի սեպտեմբերի 17-19-ը գործուղել Տաջիկստանի Հանրապետություն (Դուշանբե)՝ ԱՊՀ մասնակից պետությունների մշակութային համագործակցության հարցերով խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով:
2. Արայիկ Խզմալյանի՝ Տաջիկստանի Հանրապետություն (Դուշանբե) գործուղման ճանապարհածախսը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Արայիկ Խզմալյանի՝ Տաջիկստանի Հանրապետություն (Դուշանբե) գործուղման գիշերակացի և օրապահիկի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Արայիկ Խզմալյանի՝ Տաջիկստանի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:
 

Արխիվ

2024

2023