Վարչապետի որոշումներ

28 Օգոստոսի 2019, 1204 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 6-Ի N 322-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հինք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածները՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի մայիսի 6-ի «Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի հետ համագործակցության հանձնաժողով ստեղծելու մասին» N 322-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման N 1 հավելվածի՝
ա. առաջին և իններորդ պարբերություններում «բնապահպանության» բառը փոխարինել «շրջակա միջավայրի» բառերով,
բ. երկրորդ պարբերությունում «բնապահպանության նախարարի առաջին տեղակալ» բառերը փոխարինել «շրջակա միջավայրի նախարարի տեղակալ» բառերով,
գ. հինգերորդ և յոթերորդ պարբերություններն ուժը կորցրած ճանաչել,
դ. ութերորդ պարբերությունում «արտակարգ իրավիճակների» բառերը փոխարինել «ենթակառուցվածքների» բառով,
ե. քսաներորդ պարբերությունում «բնապահպանության նախարարության աշխատակազմի» բառերը փոխարինել «շրջակա միջավայրի նախարարության» բառերով.
2) որոշման N 2 հավելվածի՝
ա. 7-րդ կետում «բնապահպանության նախարարության աշխատակազմի» բառերը փոխարինել «շրջակա միջավայրի նախարարության» բառերով,
բ. 8-րդ, 20-րդ և 22-րդ կետերում «բնապահպանության» բառը փոխարինել «շրջակա միջավայրի» բառերով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից: