Վարչապետի որոշումներ

29 Օգոստոսի 2019, 1212 - Ա

ԱՐՍԵՆ ԹՈՐՈՍՅԱՆԻՆ, ԼԵՆԱ ՆԱՆՈՒՇՅԱՆԻՆ ԵՎ ՀԱՅԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ԴԱՆԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանին և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության միջազգային հարաբերությունների վարչության պետի պաշտոնակատար Հայկ Գրիգորյանին 2019 թվականի սեպտեմբերի 15-20-ը գործուղել Դանիայի Թագավորություն (Կոպենհագեն)` Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանի 69-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով:
2. Գործուղման հետ կապված ծախսերը կատարել՝
1) Արսեն Թորոսյանի, Լենա Նանուշյանի և Հայկ Գրիգորյանի՝ 3 օրվա օրապահիկը և 2 օրվա գիշերավարձը՝ Գլոբալ հիմնադրամի աջակցությամբ իրականացվող «Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ազգային ծրագրին աջակցություն» դրամաշնորհային ծրագրի (07060112) միջոցների հաշվին, իսկ 3 օրվա օրապահիկը և 3 օրվա գիշերավարձը՝ Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Արսեն Թորոսյանի և Հայկ Գրիգորյանի՝ Երևան-Կոպենհագեն և Կոպենհագեն-Նյու Յորք, իսկ Լենա Նանուշյանի՝ Երևան-Կոպենհագեն-Երևան երթուղիներով ճանապարհածախսը՝ Գլոբալ հիմնադրամի աջակցությամբ իրականացվող «Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ազգային ծրագրին աջակցություն» դրամաշնորհային ծրագրի (07060112) միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռoրյա ժամկետում Հայաuտանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաuտանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել Դանիայի Թագավորություն գործուղման արդյունքների վերաբերյալ հաշվետվություն:
 

Արխիվ

2024

2023