Վարչապետի որոշումներ

30 Օգոստոսի 2019, 1218 - Լ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 704-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքի 34-րդ հոդվածը`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին N 704-Լ որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները՝
1) 10-րդ կետում 25-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝
25.1-ին ենթակետով՝
25.1. Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի պահպանության, համալրման, հաշվառման և օգտագործման ապահովումը..
2) 11-րդ կետում 25.1-ին ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 25.2-րդ ենթակետով՝
25.2. Արխիվային գործի պետական քաղաքականության մշակում, արխիվային գործի սկզբունքների, կանոնների, չափանիշների (նորմատիվների) և չափորոշիչների սահմանում, դրանց նկատմամբ դիտարկումների իրականացում.:
 

Արխիվ

2024

2023