Վարչապետի որոշումներ

30 Օգոստոսի 2019, 1219 - Ա

ԱՐԹՈՒՐ ԱՍՈՅԱՆԻՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝
1. Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանին 2019 թվականի սեպտեմբերի 7-27-ը գործուղել Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ աշխատանքային իրավունքների և աշխատանքի տեսչության հիմնահարցերին վերաբերող միջազգային առաջնորդական ծրագրին մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Արթուր Ասոյանի՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
3. Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

Արխիվ

2024

2023