6 Սեպտեմբերի 2019, 1265 - Ա
ԺԱՆՆԱ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանին 2019 թվականի սեպտեմբերի 21-30-ը գործուղել Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Բոստոն)՝ ընտանեկան բռնության ենթարկված անձանց և խոցելի ընտանիքներին աջակցության տրամադրման մոդելները և երեխաների պաշտպանությանն ուղղված ծառայություններն ուսումնասիրելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Ժաննա Անդրեասյանի՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Բոստոն) գործուղման հետ կապված ծախսերը կատարվեու են Թուֆենկյան հիմնադրամի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ժաննա Անդրեասյանի Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:
- Հունվար
- Փետրվար
- Մարտ
- Ապրիլ
- Մայիս
- Հունիս
- Հուլիս
- Օգոստոս
- Սեպտեմբեր
- Հոկտեմբեր
- Նոյեմբեր
- Դեկտեմբեր