Վարչապետի որոշումներ

6 Սեպտեմբերի 2019, 1264 - Ա

ՍՐԲՈՒՀԻ ԳԱԼՅԱՆԻՆ ԻՏԱԼԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանին 2019 թվականի սեպտեմբերի 16-21-ը գործուղել Իտալիայի Հանրապետություն (Հռոմ)՝ Իտալիայի Հանրապետության ֆինանսական գվարդիայի գլխավոր հրամանատարություն և կորպուսի այլ գերատեսչություններ իրականացվելիք այցին մասնակցելու նպատակով:
Ընդունել ի գիտություն, որ Սրբուհի Գալյանի՝ Իտալիայի Հանրապետություն (Հռոմ) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Սրբուհի Գալյանի՝ Իտալիայի Հանրապետություն գործուղման վերաբերյալ հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:
 

Արխիվ

2024

2023