Վարչապետի որոշումներ

9 Սեպտեմբերի 2019, 1278 - Ա

ՀԱՅԿ ՍԻՄՈՆՅԱՆԻՆ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 8-ի N 1239-Ն որոշման հավելվածի 2-րդ և 4-րդ կետերը՝
1. Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության կողմից կազմակերպվելիք «Ներմայրցամաքային տարածաշրջանների արտաքին կապիտալի ներկայացումը և արդյունավետ օգտագործումը զարգացող երկրների համար» խորագրով դասընթացին մասնակցելու նպատակով Վարչապետի աշխատակազմի դիմումների քննարկման, ընթացքի ապահովման և խորհրդատվության բաժնի պետի պաշտոնակատար Հայկ Սիմոնյանին սեպտեմբերի 9-ից հոկտեմբերի 1-ը ներառյալ գործուղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն (ք. Նանչանգ):
2. Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված ծախսերը հոգում է հրավիրող կողմը:
3. Հայկ Սիմոնյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում վարչապետի աշխատակազմ ներկայացնել Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն (ք. Նանչանգ) գործուղման արդյունքների մասին տեղեկատվություն։

 

Արխիվ

2024

2023